National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.04.2023
Կայացել է Խորհրդարանական աջակցություն իրականացնող գործընկերների համակարգող տարեկան հանդիպումը
1 / 10

Միջազգային արդյունավետ համագործակցությունը միշտ ունեցել է իր շոշափելի արգասիքները: Մենք կարող ենք միայն գոհունակությամբ եւ ուրախությամբ փաստել, որ վերջին տարիներին այդ համագործակցությունն ընդլայնել է իր շրջանակները. ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի եւ միջազգային գործընկերների հետ Խորհրդարանական աջակցություն իրականացնող գործընկերների համակարգող տարեկան  հանդիպման ժամանակ:

Դավիթ Առաքելյանի խոսքով 2022 թվականը բավականին արդյունավետ է եղել գործընկերների հետ համագործակցության տեսանկյունից, քանի որ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, կյանքի են կոչվել նախագծեր, որոնք էական ազդեցություն ունեն խորհրդարանի արդյունավետ գործունեության վրա:

Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ այս հանդիպումից սկսած` միջազգային գործընկերների հետ իրականացվող նախագծերի կատարողականների վերաբերյալ հաշվետվությունները նախատեսվում է իրականացնել նոր ձեւաչափով` ԱԺ աշխատակազմը եւ միջազգային գործընկերները համատեղ են ներկայացնելու այն աշխատանքները, որոնք կատարվել են այդ ծրագրերի շրջանակներում:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը նշել է, որ յուրաքանչյուր կիսամյակը մեկ ԱԺ աշխատակազմը կազմակերպելու է հանդիպումներ միջազգային գործընկերների հետ, ներկայացվելու են  միջազգային գործընկերների հետ կատարված համատեղ աշխատանքները եւ քննարկվելու են ապագա նպատակների իրականացման ծրագրերը:

ԱԺ աշխատակազմի եւ միջազգային գործընկերների կողմից ներկայացվել են 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, որոնք ուղղված են եղել ԱԺ աշխատակազմի կարողությունների հզորացմանը, ձեռքբերված հաջողություններին, այն նախագծերը, որոնք մշակվել են աշխատակազմի եւ մի քանի գործընկերների հետ համատեղ աշխատանքի  արդյունքում: Մասնավորապես, կարեւորվել է թվային սղագրության ծրագիրը, որը մշակվել եւ իրականացվել է ԵՄ Թվինինգ ծրագրի եւ ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի համատեղ ջանքերով:

ԱԺ աշխատակազմի կարողությունները զարգացնելուն ուղղված ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում 2022 թվականին իրականացվել են էլեկտրոնային արխիվի ստեղծում, ամառային դպրոցի անցկացման, ինչպես նաեւ ԱԺ փորձագիտական եւ վերլուծության վարչության աջակցություն, ԱԺ աշխատակազմի հետ համատեղ մշակվել է ԱԺ դերի բարձացմանն ուղղված ռազմավարությունը, շարունակվում է խորհրդարանի նոր կայքի մշակման գործընթացը, ապահովվել է խորհրդարանի գործունեության տեխնիկական եւ թվային հագեցվածությունը: Ստեղծվել է ԱԺ նիստերի թվային սղագրության համակարգ: Քաղաքացիների ընդունելության սրահը վերանորոգվել եւ վերազինվել է:

GIZ (ՄՀԳ) միջազգային գործընկերը 2022 թվականին իրականացրել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների ցանցի գործունեության աջակցում, ուսուցողական եւ աշխատանքային այցեր Գերմանիայի Բունդեսթագ, ինչպես նաեւ փորձի փոխանակում Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակիցների միջեւ:
ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում 2022 թվականին իրականացվել  են աշխատաժողովներ, փորձի փոխանակման ծրագրեր:

Ծրագրի առաջին բաղադրիչի ղեկավար Մարտա Սանդոյանի խոսքով իրականացվել են CEPA-ի արդյունավետ կիրառմանն ուղղված քննարկումներ, կարողությունների եւ գիտելիքների հզորացմանն ուղղված աշխատանքներ:

Միջազգային հանրապետական ինստիտուտի  (IRI) ներկայացուցիչն անդրադարձել է Հաղորդակցության դպրոցի կազմակերպմանը, Սոցիալական մեդիայի ռազմավարության մշակմանը, թեմատիկ հարցումների իրականացմանը:

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) ներկայացուցիչը խոսել է կանադական խորհրդարանական կենտրոնի հետ համատեղ իրականացրած երկշաբաթյա ինտերնատուրայի ծրագրի արդյունավետությունից: Նա կարեւորել է նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովներում, խմբակցություններում եւ ԱԺ աշխատակազմի ստորաբաժանումներում 27 փորձնակների միջոցով ծրագրի իրականացումը:

Կանադայի խորհրդարանական կենտրոնի աջակցությամբ իրականացվել են աշխատակազմի 2022-2026 թվականների Կորպորատիվ ռազմավարական ծրագրի մշակումը, 2022 թվականի Գործառնական ծրագրի իրականացման աջակցումը, Կանադա-Հայաստան խորհրդարանական ինտերնատուրայի ներդրումը, Կանադայի խորհրդարան Ազգային ժողովի պատվիրակության այցի կազմակերպումը եւ մի շարք այլ ծրագրեր:

Հանդիպման վերջում հյուրերը հույս են հայտնել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ: 
 


20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփին...

20.05.2024
Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը
Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են. ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժող...

20.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՊ ընթացիկ եզրակացությունը
Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ դրանց հասնելու  ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետեւաբար, ...

20.05.2024
Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քն...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությա...

20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմ...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am